16.05.2020|
14:47
Մայիսի 13-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով, տեղեկացնում է USAID-ը։